Բնության հարկը (Պատմություններ Կալավանից)
Յոթ ցուլ կորել էին…
…Գարունը դուրս էին
եկել տանից ու արդեն խոր աշուն ա, չկային: Առաջին օրերին մեկ-մեկ գալիս էին ազ լիզելու
(իրենց կերի բաժինն ունենալու հույս չունեին, ոչ մեկ չէր տալիս), միայն աղն էր, որ
քաշում էր դեպի գոմ ու մի պահ եկավ, էլ չեկան, կարծես գտել էին այլ տեղ աղը ու կորել…
Նա անհանգիստ չէր. եթե մեր բաժինն ա, ուրեմն կգան, իսկ թե բնության հարկն ա, ուրեմն
գայլի բաժին կդառնան: Մենք բնությունից վերցնում ենք, ապրում ու մեր հարկը պիտի տանք,
այսպես էր մտածում նա:
Համ էլ ինքն էլ էր տանից դուրս եկել գարունը ու գնացել, չէր կորել, բայց հետ էլ
չէր եկել, աշխատում էր ու ստանում այնքան, որքան այդ յոթ ցլերի գնի կեսն էր, բայց ցուլը
իրենը չէր համարում, անտառին ա, թողնում էր ու գնում այլ տեղ աշխատելու: Աշխատելը լավ
բան էր, ռոճիկ կար , թեկուզ քիչ, քան ցուլերի գին էր, բայց դե ռոճիկ էր...
Աշունը տուն եկավ, եկավ գյուղ – գործը լավ չէր գնացել , նստեց հաշվեց ցլերի վաճառքի
գումարը, չէ պետք ա գտնել, համ էլ նախորդ տարի լիուլի տվեցինք էդ հարկը - հինգ կով ու յոթ խոզ, ինչ վերցրեցինք բնությունից
էդ տարի, ամբողջը հետ տվեցինք – ուրեմն էս յոթ ցուլը պիտի որ կենդանի լինեն...
Փողի կարիքը ստիպեց ու որոշեց գնալ փնտրելու:
Չորս օր ման եկավ... Հասավ մինչև Կարկտասար: Կարկտասարը դավաճանել էր կարկտին ու պարուրվել
քամախառն ձյունով: Քամին ձյունախառն խփում էր դեմքին, մեջքով էր կանգնում քամուն, հանգստանում
ու զգում սառնություն դեմքին ու նորից սկսում առաջ գնալ ու փնտրել:
Հետքը գտավ, մի սև բան նշմարեց հորիզոնին ու գնաց հետևից...
Բնությունը արդար հարկառու ա....

